Պետք է շատ հստակ ձևակերպվի, ում դեմ է արվում այդ ամեն ինչը․ վարչապետը՝ «Սասնա Ծռերի» գործով ակցիաների մասին

Կառավարության նիստից առաջ կառավարական շենքի դիմաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հայտնեցին, որ այս պահին էլ Արշակունյաց պողոտայում «Սասնա Ծռերի» գործով նրանց կողմնակիցները փակել են փողոցը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հրապարակայնորեն հայտնել է արդեն իր կարծիքը։

«Պետք է շատ հստակ ձևակերպվի, ում դեմ է արվում այդ ամեն ինչը։ Ես հստակ իմ դիրքորոշումներն արտահայտել եմ»,-նշեց նա։

Նշենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ անփոփոխ մնաց գործով անցնող ամբաստանյալների նկատմամբ նշանակված խափանման միջոց կալանքը։

Նա նաև անդրադարձավ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերանորոգման աշխատանքներին, որը առաջացրել էր քաղաքացիների դժգոհությունը։

«Նախագծին ծանոթ չեմ, բայց ինչքան հասցրել եմ հետևել մամուլից, այդ այգին վերականգնվելու է և բոլոր ծառերի փոխարեն  լինելու են նոր ծառեր։ Համենայն դեպս, մենք կհետևենք, որ այդպես լինի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել