Շուտով կգործարկվի հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը. Մնացական Բիչախչյան

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտնում է, որ կարևոր փոփոխություն է կատարվել, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

«Շուտով ԱԳՆ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսակն հաշվառման:

Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»,-նշել է Բիչախչյանը:

Նրա խոսքով՝ ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել