ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ կենսաթոշակների և նպաստների գործընթացում առկա կարևոր դժգոհություններից է թոշակների և նպաստների կանխիկ վճարումը և առկա չարաշահումները։
«Այդ կապակցությամբ դիմել եմ վճարման գլխավոր օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ին։ Միևնույն ժամանակ, առաջիկայում նախատեսում ենք նվազագույնի հասցնել կանխիկ վճարումների մակարդակը»,-նշում է նախարարը: