Այսօր՝ մայիսի 17-ին, հաղորդում է ստացել Արմավիրի մարզում արձանագրված թունավորման դեպքի մասին: Անմիջապես մասնագետների խումբ է գործուղվել Արմավիր՝ առողջապահության նախարարության ղեկավար անձնակզմի գլխավորությամբ: Մասնագիտական խմբի կողմից իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն աշխատում են «Հայաստանի հողեր» կազմակերպությունում:
Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, փսխումից, ջերմությունից, լուծից, գլխապտույտից: Նախնական տվյալներով հոսպիտալացվել է շուրջ 57 մարդ, հիվանդների վիճակը թեթև և միջին ծանրության են:
Քննարկվել են թունավորման առաջացման բոլոր հնարավոր վարկածները: Նախնական վարկածով գործ ունենք սննդային թունավորման հետ: Իրականացվել է շրջակա միջավայրի օբյեկտների, սննդամթերքի և տուժածներից կենսաբանական նյութի նմուշառում՝ լաբորատոր հետազոտություններ իրականացնելու նպատակով: Պարզվել է, որ բոլոր տուժածները կերել են նույն սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպության պատրաստած բուտերբրոդներ՝ կոտլետով և հավի մսով: Նույն սնունդն օգտագործել է կազմակերպության 200-ից ավելի աշխատակից:
Աշխատանքները շարունակվում են, տվյալները ճշտվում: