ՊՆ-ն պարզաբանում է տարածել զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

«Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»,-նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել