Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։
«Հարգելի պրն Օսիպյան,
օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվող պետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք` խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը։
Դիմում ենք Ձեզ՝ ձեռնարկելու միջոցներ ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։
Սերգեյ Մակարյան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար»։