Արթուր Դավթյանը՝ հրաժարական տալու մասին

Այսօր՝ մայիսի 15-ին, Ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորների հարցերին է պատասխանում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Հայտարարված ընդմիջման ժամանակ լրագրողների հարցին, թե արդյո՞ք գլխավոր դատախազը պատրաստվում է հրաժարական ներկայացնել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես դրա համար հիմքեր չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ  մի քանի օր առաջ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա էր ընթանում: Ցուցարարները պահանջում էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել