17 միլիոն դրամ քաղաքապետարանից՝ հոլանդական վարդերի համար

Երևանի քաղաքապետարանը «Է․Ֆ․Դ․» ՍՊ ընկերության հետ մարտի 6-ին պայմանագիր է կնքել։ Պայմանագրի համաձայն քաղաքապետարանը ձեռք է բերել 20 հազար հատ վարդ։

Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն, վարդերը հոլանդական են,  կարմիր (ռեդ նաոմի), կարմիր (շուգար լիփս), սպիտակ (վայթ), դեղին (պենիվեյն), կրակագույն, (աննա կարինա), դեղնակարմիր (ֆրեստա), վարդագույն (սվիթ դոլովիտա)։ Վարդերի ցողունի բարձրությունը 70 սմ է, հաստությունը՝ 6-7 մմ, ծաղի բարձրությունը՝ 6 սմ և ավելի, տրամագիծը՝ 4 սմ։

Ծաղիկները պետք է փաթեթավորված լինեն փաթեթավորման համար նախատեսված թղթով (71-73 սմ), ամրացված ատլասե ժապավենով, վրան պետք է փակցված լինի 5×9 չափի թղթե բացիկ՝ համապատասխան շնորհավորական մաղթանքով։

Փաթեթավորման թղթի գույնը և բացիկի գրառման տեքստը պետք է համաձայնացվերպատվիրատուի՝ Երևանի քաղաքապետարանի հետ։

Ծաղիկներից 10 հազարը մատակարարվել են մարտի 8-ին, մյուս 10 հազարը՝ ապրիլի 7-ին։

Այս գնման համար քաղաքապետարանը ծախսել է 17 միլիոն 160 հազար դրամ։

Ստորև կարող եք տեսնել Երևանի քաղաքապետարանի կողմից մարտի 8-ին հրապարակված նյութերի նկարներից. 

   

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել