ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը մեկնելու է Բելառուս

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին կմեկնի Բելառուս՝ մասնակցելու Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների 3-րդ համատեղ կոլեգիայի նիստի աշխատանքներին։

Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Այցելության ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների հետ։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի միջև կստորագրվի գիտակրթական ոլորտում 2018-2019թթ. համագործակցության ծրագիր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել