Վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ հետո մեկնելու է Սոչի, որտեղ մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին նա հայտնեց ֆեյսբուքյան իր էջի կարճատև ուղիղ եթերի ժամանակ:
Նիստը տեղի է ունենալու վաղը՝ մայիսի 14-ին, որից հետո Փաշինյանը հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին հայտարարություն է տարածել նաև կառավարության մամուլի ծառայությունը:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ»:
Տեսանյութը՝ այստեղ