Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն ՀՀ 17 նախարարների աշխատավարձը կկազմի 793 հազար 680 դրամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Մխիթար Հայրապետյանը՝ սփյուռքի նախարար, Մանե Թանդիլյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարար, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար, Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարար, Էրիկ Գրիգորյան՝ բնապահպանության նախարար, Արթուր Գրիգորյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարար, Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Աշոտ Հակոբյանը՝տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Զոհրաբ Մնացականյանը՝ արտաքին գործերի նախարար: