Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի. Լիլիթ Մակունց

Նորանշանակ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետեւ գիտեմ՝ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:

Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես եւ մեզանից յուրաքանչյուրի»,- գրել է Լիլիթ Մակունցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել