Պատգամավոր Հակոբ Հակոբյանը և նրա որդին խոսացել են ներդրում կատարել՝ «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի միջոցներից

Գեղարքունիքի մարզի Վարդենիկի համայնքապետարանձին կից կստեղծվի նոր հիմնադրամ, որը կզբաղվի համայնքի խնդիրների լուծմամբ:

Նշված ընտրատարածքից (24) պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը և իր տղան՝ Պարույր Հակոբյանը խոստացել են նշված հիմնադրամին ամեն տարի նվիրաբերել գումար, որի չափը դեռ հայտնի չէ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Սարերի Բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր տնօրեն Արտուշ Խաչատրյանը, որը նաև նույն գյուղի բնակիչ է:

Պատգամավորը և իր որդին նշել են նաև, որ գումարը փոխանցվելու է «Ջրասահք» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Վարդենիկ» փոքր ՀԷԿ-ի միջոցներից, որի խոշոր բաժնետերը պատգամավորի որդին է, Պարույր Հակոբյանը:

«Նրանք ասել են, որ տարվա մեջ մեկ օր կորոշեն և որոշակի չափով գումար կփոխանցեն: Կոնկրետ գումարի ոչ չափը, ոչ էլ օրն ասվել: Հիմա սպասում ենք՝ տեսնեք ինչ գումարի մասին է խոսքը: Խոսակցությունը եղել է մայիսի 10-ին: Մենք խոսել ենք հենց Պարույր և Հակոբ Հակոբյանների հետ, սակայն երբ 2-րդ անգամ խոսակցություն էր եղել, որ հէկ-ից պետք է գումարը տարամդրվի, ապա եկել էին հէկ-ի սեփականատերերը, որի ամենամեծ բաժնետերը հենց Պարույր Հակոբյանն է»,-նշեց Արտուշ Խաչատրյանը:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ հիմնադրամի խորհրդի անդամները գյուղից ընտրված հատուկ մարդիկ են լինելու: Հիմնադրամը ծառայելու է գյուղի բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք նաև, որ վարչապետի 2-րդ ընտրությունից առաջ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչները օրեր առաջ փակել էին նշված ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը՝ վերադարձնելով ջրի հոսքը դեպի գետի հուն: Այս քայլով բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել Հակոբ Հակոբյանին մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու համար: Նշենք, որ գյուղացիները պատգամավորից պահանջել էին նաև ՓՀԷԿ-ից ստացված շահույթից որոշակի մաս գյուղում ներդրում կատարելուն ուղղել, ինչ խոստումն էլ տվել է Հակոբ Հակոբյանը և նրա որդին: Նրանց հետ հանդիպման ժամանակ նաև նշել էր, որ մայիսի 8-ին կայանալիք ընտրության ժամանակ Նիկոլ Փաշինյանի օգտին է քվեարկելու, սակայն վարչապետի 2-րդ ընտրության ժամանակ ևս պատգամավորը դեմ քվեարկեց:

Վարդենիկ գյուղի բնակիչները օրեր առաջ փակել էին նշված ՓՀԷԿ-ի ջրամատակարարումը

Լուսանկարները՝ econews.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել