Ազգային ժողովում նախկին պագամավորներ և ներկայից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի փոխարեն պատգամավորներ կդառնան Ալեն Սիմոնյանը և Հրաչ Հակոբյանը:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ հաստատեցին նաև «Քաղաքացիական կուսակցության» վարչությունից:
Նիկոլ Փաշինյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել թիվ 4 ընտրատարածքային ցուցակից պտգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանին հաջորդած շատ ձայներ հավաքած պատգամավորի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյան է:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ անդամ Հրաչ Հակոբյանը, թիվ 3 ընտրատարածքում ամենաշատ ձայներ հավաքած պատգամավորի 3-րդ թեկնածուն էր: Հավաքած ձայների թվով առաջինը Արարատ Միրզոյանն էր, ով նշանակվեց առաջին փոխվարչապետ, իսկ երկրորդը՝ Արայիկ Հարությունյանը, ով նշանակվեց կրթության և գիտության նախարար։
Նրանք ընտրացուցակով հաջորդ թեկնածուներն են, սակայն պատգամավորական մանդատը դեռ չեն վերցրել: