Երևանի Մոնթե Մելքոյանյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանն ազատվել էր աշխատանքից:
Մայիսի 4-ից նշված դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել և պահանջում էին դպրոցի տնօրենի հրաժարականը: Աշակերտներից շատերը և նրանց ծնղները լրատվամիջոցներին դեպքեր են պատմել, որոնցում տնօրենին մեղադրել են տարբեր խախտումներ կատարելու համար: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,-նշեց նա: