Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ի հրամանագրի համաձայն ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Արտակ Զեյնալյանը:
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում արդարադատության նոր նախարարի կենսագրությունը:
Արտակ Զեյնալյանը ծնվել է 1969թ Երևանում։
2001թ «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ է, Քաղաքական խորհրդի անդամ, կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավարը:
1990-1997թթ կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատի կազմում,
1992թ վիրավորվել է՝ կորցրել է ոտքը:
1998-2001թթ աշխատել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ.
2000-2001թթ ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը` իրականացվող ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ
2001թ «Տանիք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի» անդամ է:
2003թ «Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
2004թ ԱՄՆ Պետ դեպարտամենտի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին.
2010թ նշանակվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
2010թ դասավանդում է՝ Փաստաբանների դպրոցում և Փաստաբանների պալատում:
2011թ «Իրավունքի գերակայություն» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր/նախագահ:
2015թ մի շարք ճանաչված և հեղինակավոր իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
2016թ «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է:
Հեղինակել (համահեղինակ) և իրականացրել է տասնյակ նախադեպային դատական ակտերի հիմքում ընկած ստրատեգիականդատավարություններ, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, շուրջ 50 որոշումների հիմքում ընկած դիմումներ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված և ընթացքում գտնվող ավելի քան 450 գանգատների հեղինակ ու համահեղինակ է:Մի շարք աշխատանքների հեղինակ է։
ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արիության համար» մեդալի:
Արժանացել է բազմաթիվ Կառավարական, Գերատեսչական, Գերատեսչական-Միջազգային և ոչկառավարական կազմակերպությունների զանազան պարգևատրումների պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
2011թ «Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի»` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար, Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013թ. տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների:
2009թ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը` իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար շնորհվել է «Պալատի պատվավոր անդամի» կոչում:
2014թ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար արժանացել է «2014թ Համընհանուր իրավունքների մրցանակի»:
2016թ . Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից արժանացել է «Տարվա իրավապաշտպան» տիտղոսին:
Տիրապետում է հայերենին ռուսերենին, ֆրանսերենին:
Ամուսնացած է, ունի չորս զավակ և մեկ թոռ: