ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Սուրեն Պապիկյանը։
Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նորանշանակ նախարարի կենսագրությունը։
Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, Լոռու մարզի քաղաք Ստեփանավանում:
2003թ-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ:
Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր:
2009թ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2009-2011 թթ գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի:
Ուսումանը զուգահեռ 2010-2016 թթ իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում,
2011թ-ից՝ «Քվանտ» վարժարանում:
2012-2016թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:
Պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով (2011) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016):
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է,
2017թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ:
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Վարչության փոխնախագահն է:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։
2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ: