Նիկոլ Փաշինյանի ակնկալինքները ոստիկանության նորանշանակ պետի և ԱԱԾ տնօրենի հետ կապված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ոստիկանության պետի և ԱԱԾ տնoրենի նշանակումների մասին:

«Ես ակնկալում եմ, որ մարդիկ հենց վաղվանից կզգան այդ փոփոխությունը: Ոստիկանական համակարգում կոռուպցիան ընդհանրապես պետք է բացառվի, սկսած պետավտոտեսչությունից, ավարտած՝ ամենաբարձր խնդիրներով:

Առաջիկա օրերին մենք նաև այլ որոշումներ կկայացնենք, որոնք, կարծում եմ, սպասված են ՀՀ քաղաքացիների համար»,-նշեց Փաշինյանը:

Անդրադառնալով Ազգային անվտնագության ծառայության հետ կապված՝ ևս նշեց, որ խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն է լինելու՝ այլ խնդիրների շարքում: «Ես ակնկալում եմ, որ ոստիկանության պետը և ԱԱԾ տնօրենը պետք է այդ խնդիրները լուծեն և մենք իրար հետ՝ դուք, և ես՝ որպես ձեր ներկայացուցիչ, որին դուք գործուղել եք Բաղրամյան 26, ակնկալում ենք, որ այդ խնդիրները շատ արագ կլուծվեն»,-նշեց վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել