Երեկ lurer.com կայում հրապարակում եղավ այն մասին, թե Հայաստան են ժամանել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ-FBI) քննիչների խումբը, որը հետաքննություն է կատարում Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի վերաբերյալ: Նշվում էր նաև, թե ՀԴԲ քննիչների ուշադրության կենտրոնում է հայատնվել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը:
Թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը և գործի վերաբերյալ այլ մանրամասներ ստանալու հարցմանն ի պատասխան Իրավաբան.net-ին ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին հետևյալը. «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»: