Արծաթե, ոսկեջրած հուշանվերներ՝ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանը «Միկրոալֆա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ երկու պայմանագիր է կնքել 2017 թվականին օգոստոսի 9-ին և 30-ին։

2017 թվականին օգոստոսի 9-ին կնքված պայմանագրի համաձայն քաղաքապատերանը ընկերությունից Երևանի քաղաքապետարանի շենքով արծաթե, ոսկեջրած 5 հուշանվեր է գնել, որից յուրաքանչյուրն արժեցել է 44 հազար դրամ։ Ընդհանուր գնումն արժեցել է 220 հազար դրամ։

Օգոստոսի 30-ին կնքված պայամանագրի համաձայն գրեթե նույնանման ևս 10 հուշանվեր է գնվել։ Այս գնումն արժեցել է 440 հազար դրամ։

Ընդհանուր առմամբ քաղաքապետարանը 15 հուշանվեր է գնել՝ 660 հազար դրամով։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել