Նոր նախագիծ՝ զենքի արտադրության և դրա լիցենզավորման կարգի փոփոխությունների մասին

ՀՀ ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նախագծի հիմնավորման համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N  2048-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-172-Ն և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն ՀՀ օրենքների ուժի մեջ մտնելու հանգամանքով և բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունվարի 19-ի N 30-Ա որոշումից:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-169-Ն ՀՀ օրենքով այսուհետ կառավաության փոխարեն լիցենզիա տրամադրող մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները: ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված ՀՕ-172-Ն օրենքով ՀՀ-ում զենքի արտադրության լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, իսկ մարտական զենքի լիցենզիան՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը):

Ներկայումս համաձայն գործող ընթացակարգի՝ պահանջվում է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության եզրակացությունը տեխնոլոգիական գործընթացներին առնչվող սարքավորումների և այլ պարագաների մասին։

Հաշվի առնելով, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հանդիսանում է քաղաքականություն մշակող մարմին` իրականացնելով ֆունկցիոնալ գործառույթներ, գտնում ենք, որ նախարարությունը չի կարող տրամադրել նեղ մասնագիտացում պահանջող եզրակացություն (կամ տրամադրման դեպքում՝ այն կկրի ֆորմալ բնույթ)։ Այյն դեպքում, երբ արտադրական հզորությունների, ինչպես նաև պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների, պահեստային շինությունների և մետաղահսկիչ սարքավորումների անհրաժեշտության ու թվի մասին եզրակացության տրամադրումը պահանջում է խոր ու համապարփակ ուսումնասաիրությունների իրականացում՝ զենքի արտադրության համար համապատասխան արտադրական ունակությունների տիրապետմամբ` փորձագետների կողմից:

Նպատակ ունենալով պարզեցնել տնտեսվարող սուբյեկտներին զենքի արտադրության լիցենզիա տրամադրելու գործընթացը և նվազեցնելու անհարկի վարչարարությունը՝ առաջարկվում է պարզեցնել ընթացակարգը՝ հանելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից տրվող եզրակացության պահանջը, լիցենզիայի տրամադրման ժամկետ սահմանել 20 օրը, ինչպես նաև նախատեսել փաստաթղթերը լիցենզավորման մարմին ներկայացնելու էլեկտրոնային տարբերակ:

Նախագծի ընդունման դեպքում, «Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզավորումը՝ Ոստիկանությունը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):»,

Նախագծում նշվում է նաև, որ զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:           

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել