Երևանում տղամարդը կացնահարել է եղբորը․ նա ձերբակալված է

Մայիսի 9-ին, ժամը 19.40-ին, ոստիկանություն է ներկայացել 1966 թ. ծնված Արամ Ասոյանը և հայտնել, որ ՀԱ թաղամասում իր ներկայությամբ սպանություն է տեղի ունեցել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հողամասում, վիճաբանության ժամանակ, Ա. Ասոյանը կացնով հարվածել է եղբոր՝ 1956 թ. ծնված Աշոտ Ասոյանի մարմնի տարբեր մասերին, որը տեղում մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:

Արամ Ասոյանը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել