Որո՞նք են ՀՀ 16-րդ վարչապետին ենթակա մարմինները

«Պետական կառավարման համակարգի մասին» օրենքով սահմանվում են  Կառավարությանը և վարչապետին ենթական մարմինները:

Նախագծով՝ կառավարությանը ենթակա մարմիններն են՝

  • Պետական եկամուտների կոմիտեն
  • Քաղաքաշինության կոմիտեն
  • Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն
  • Վիճակագրական կոմիտեն
  • Առողջապահական տեսչական մարմինը
  • Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը
  • Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը
  • Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը
  • Էներգետիկայի տեսչական մարմինը
  • Կրթության տեսչական մարմինը
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը
  • Տրանսպորտի տեսչական մարմինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենթակա մարմիններն են

  • Ազգային անվտանգության ծառայությունը
  • Ոստիկանությունը
  • Պետական պահպանության ծառայությունը
  • Պետական վերահսկողական ծառայությունը

Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին, ըստ օրենքի, նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Նույնը վերաբերում է նաև վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին։

Օրենքի անցումային և եզրափակիչ դրույթներով, օրենքն ուժի մեջ է մտել նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

Օրենքով փոփոխվել են առանձին կառույցների անվանումները։ Օրինակ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը կոչվել է Վիճակագրական կոմիտե, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` Սննդամթերքի անվտանգության ծառայություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը` Սոցիալական ապահովության ծառայություն, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` Քաղաքացիական ավիացիայի կոմիտե և այդպես շարունակ։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել