Վ.Հարությունյանը Երևան է ժամանել մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը. ՔԿ

Քննչական կոմիտեն նոր մամուլի հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի երկրից մեկնելու վերաբերյալ:

«Տեղեկացնում ենք, որ նշված լուրերը չեն համապատասխանում իրականությանը և Վ.Հարությունյանը երեք օր առաջ չի մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նա գտնվում է Երևանում և կատարում իր պաշտոնեական պարտականությունները: Պարզաբանում ենք, որ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը արձակուրդ է վերցրել 2018 թվականի մարտ ամսին` ընտանեկան խնդիրների պատճառով և մարտի 27-ին մեկնել է Մոսկվա, ապա Գերմանիա: Վ.Հարությունյանը Երևան է ժամանել մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել