Զինվորականների մասնակցությունը համազգեստով՝ քաղաքական ակցիաներին՝ անթույլատրելի է: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ վերջին օրերին կազմակերպված ցույցերին նաև զինվորական հագուստով անձիք էին մասնակցում:
Նա նաև պաշտպանության հաջորդ նախարարին հորդորեց շատ կոշտ դիրքորոշում ւոնենալ նման հարցերում:
«Եթե դուք ուշադիր կարդաք օրենսդրությունը, դուք կտեսնեք, որ աինված ուժերի ցանկացած ստորաբաժանում, որը կարող է որևէ կերպ ներգրավվել արտակարգ դրության ռեժիմի պահպանման մեջ, շատ հստակ սահմանափակված է օրենսդրությամբ՝ իր հնարավոր գործառույթների մասով: Մասնավորապես, ԶՈՒ-ն կարող է ներգրավվել արտակարգ դրության պահպաման գոծնթացի մեջ, միայն, երբ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համախատասխան ուժերը չեն բավարարում արտակարգ դրության ռեժիմի նախատեսված միջոցառումներն իրականացնելու: Նույնիսկ այդ պարագաում, ԶՈՒ-ն կարող է միայն ներգրավվել միմիայն հույժ կարևոր օբյեկտների պահպանության գործընթացի, ոչ թե ցույց ցրելու մեջ:
Զինված ուժերը չունեն հմտություն, գիտելիք և միջոցներ, որոնք անհրաժեշտ են մասսայայան ակցիաներին որևէ կերպ միջամտելու համար»,-հայտարարեց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունը նման գործողություններում ԶՈՒ ներգրավվելու համար պարբերաբար պետ է ատեստացիա անցկացնի: