Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ, մայիսի 1-ին, հայտարարություններ էին արվել սահմանին ադրբեջանական զորքերի տեղաշարժի կամ դրանց կեղծ լինելու մասին: Ինչին նախորդել էին Հայաստանի և Ացախի Հանրապետությունների մամուլի հաղորդագրությունները՝ վերոնշյալ թեմայով:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, ասուլիսի ժամանակ հայտարարաեց, որ շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ ՊՆ հայտարարությանը:
«Ենթադրել, որ Զինված ուժերը կարող են անտեսելով ներքին ողջ դինամիկան, անել հայտարարություն անել հայտարարություն ներքաղական պրոցեսների համար, դա բացարձակ անարգանք է ոչ միայն պաշտպանության նախարարի, որը բնական է կարող է լինել քաղաքական դաշտում, այլև՝ առաջնագծում կանգնած զինվորի նկատմամբ։ Դա նշանակում է, որ ես անում եմ հայտարարություն, որը զինվորն իր աչքով տեսնում է, որ դա այդպես չէ, իսկ ես անում եմ նման հայտարարություն: Դուք պատկերացնում եք, ես ինրպես պետք է նաև իմ սպայի, իմ հրամանատարի աչքերին, եթե ինքը գիտի, որ ես սուտ եմ ասում»,- նշեց նա:
Նա նաև նշեց, որ նման հայտարարությունները հերքելը անպատասխանատու է, քանի որ բանակի հայտարարությունների նկատմամաբ կարող է հասարակական անվստահություն առաջացնել: Վիգեն Սարսգայնը նաև նշեց, որ սահմանային իրավիճակի մասին տեղեկությունների համար վերջին օրերին այդպես էլ որևէ զանգ չի ստացել Սասուն Միքայելյանից, Նիկոլ Փաշինյանինց կամ շարժման այլ անդամներից։
«Բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին իրավիճակով։ Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են ցանկացած գործողություններին հակազդել: Լարվածությունը մնում է նույնը, որը արտահայտվում է ոչ թե կրակի բարձր ինտենսիվությամբ, այլ՝ կուտակումներով, այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը», – ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։