Նոր կառավարություն ձևավորելոը շատ ծանր քաղաքական պատասխանատվություն է: Իսկ պաշտպանության նոր նախարարի նշանակման հարցով պետք է զբաղվի նոր կառավարությունը:
Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ասաց այսօր՝ մայիսի 9-ին, նախարարությունում տեղի ունեացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Այն հարցին, թե ու՞մ է տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում և ի՞նչ կարծիք ունի քննարկվող՝ ԱԻՆ նախարարաի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի թեկնածության վերաբերյալ, Վիգեն Սարգսյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանի հետ ծանոթ է ավելի քան 19 տարի, երկար ճանապարհ է անցել:
«Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարությունը շատ լավ գիտի, նա այստեղ ծառայել է, երկար ճանապարհ է անցել: Նա այստեղ փորձ ու գիտելիքներ ունի: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ տեսնել որպես պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որովհետև ինքը կունենա նաև համեմատության եզրեր և կկարողանա լիարժեք գնահատել վերջին մեկուկես տարվա կատարված աշխատանքների արդյունավետությունը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Նա նաև ասաց, որ իր համար անհասկանալի էր Դավիթ Տոնոյանի արձագանքը այն փաստին, երբ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը, որպես Պաշտպանության նախարարի հնարավոր թեկնածու, դիտարկեց նրան։
«Լինելով Կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար… Ես անձամբ նման բան չէի անի, ինձ համար դա տաբու է, բայց մարդիկ տարբեր են», – ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։