Գործադիրը կքննարկի Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման հարցը

Վաղը՝ մայիսի 10-ին ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ կքննարկի ՀՀ ՊՆ-ի կողմից մշակված «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նա­խագիծը:

Նախագծի հիմնավորման համաձայն «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ըն­դուն­ման հիմք է հանդիսանում ՀՀ  Նախագահի 2017թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագիրը և 2018-2020 թվականներին իրականացվող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» NՆՀ-1020–ՆԳ հրամանագրով հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ կետի պա­հանջները:

«Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ ստեղծումը կնպաստի Հա­յաս­տանի Հանրապետու­թյան ռազմարդյունաբե­րության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտե­սական ներուժի լիարժեք օգտա­գործ­մանը ռազմարդյունաբերության ոլորտում:

Ներկայումս, Հայաստանի Հանրապետությունն ելնելով առկա ռազմաքաղաքական իրա­վիճակից ստիպված է.

  •  1) ստեղծել սեփական զինված ուժերի կա­րիք­ները բա­վարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն,
  • 2) ռազմարդյունաբերության ոլորտում մշակել և իրականացնել հա­վակ­նոտ և հեռանկարային ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ստեղծումը կնպաստի բարձր տեխնոլոգիական սպառազինության ար­տադրությունում մասնագիտանալուն և գլոբալ շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցու­նակ ու ճանաչված ար­տա­դրող դառնալուն:

Այս նախա­գծի ըն­դու­­նմամբ կկարգավորվեն հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև` գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրա­կանացման հարցերում, ինչպես նաև պե­տության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակ­ներում կընդլայնվի ներհանրապետական արտա­դրու­թյան տե-սականին, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպա­ռա­զինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տե-սակներով արտաքին շուկա դուրս գալու համար:

 

«Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծն ընդունելուց հետո «Ռազ­մատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կստեղծվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել