Առողջապահության ոլորտում անցած շուրջ մեկուկես տարվա աշխատանքները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է առողջապահության ոլորտում անցած մեկ տարի յոթ ամսվա ընթացքում իրականացված ռազմավարական ծրագրերը և կատարված այլ աշխատանքները:

Ա. ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

1. ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ` 3 ՓՈՒԼՈՎ

Նպատակը`

  • ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարում,
  • մարդակենտրոն մոտեցում,
  • ծառայությունների որակի վերահսկողություն։

1-ին փուլ`

  • 2017 թվականի հոկտեմբերի 1-ից ներդրվել է սոցփաթեթի շուրջ 100000 շահառուի բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը  պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթի շրջանակներում։ Արդյունքում` շահառուները սպասարկվում են իրենց կողմից ընտրված կազմակերպություններում` առանց հերթագրումների։
  • 2017 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը ծրագրի շրջանակում տրամադրվել է 54703 բժշկական ծառայություն (1 մլրդ 697 մլն ՀՀ դրամ արժողությամբ, վիրաբուժական ծառայությունների կշիռն ավելացել է 32%-ով)։

2-րդ փուլ`

  • Սոցփաթեթի շահառուների ծրագրի դրույթների իրականացման արդյունքների վերլուծությամբ  նախապատրաստվել է բնակչության  սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ավելի քան 612000 բնակչության բժշկական սպասարկումը նույն մեխանիզմով։

3-րդ փուլ`

  • Բնակչության բժշկական պարտադիր ապահովագրության ներդրման հայեցակարգը մշակվում է։

2. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Նպատակը`

  • պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում։
  • Մշակվել են բժշկական կազմակերպությունների կողմից ձեռք բերվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների կենտրոնացման փուլային մեխանիզմներ։
  • Մշակվել է առաջնային օղակում լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ դեղերի  հատկացման նպատակով առողջապահության նախարարության կողմից դեղերի առավելագույն գներ սահմանելու մեխանիզմ՝ հիմք ընդունելով միջինացված ցուցանիշը:
  • պետական բյուջեի միջոցների մինչև 24% տնտեսում:
  •  Հիվանդանոցային օղակում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերումը առաջարկվել է իրականացնել կենտրոնացված կարգով:
  •  Բարեփոխման առաջին փուլում ընդգրկվել է սրտի  անոթների  վիրահատության «Stent for Life» ծառայությունը: Գնման ընթացակարգերն ամփոփված են։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է պետական միջոցների մինչև 35% տնտեսում:
  • Պատվաստանյութերը, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերը ձեռք են բերվում մրցակցային ձևով` բաց մրցույթներին մասնակցում են նաև միջազգային ընկերությունները։
  • 2017 թվականի համար պետական միջոցներից կենտրոնացված կարգով ձեռք բերվող դեղերի համար տրամադրված գումարից տնտեսվել է շուրջ 156 մլն ՀՀ դրամ:

3. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ

Նպատակը`

  • պետական բյուջեի միջոցների, տարածքների, վարչատնտեսական անձնակազմի և մահճակալների արդյունավետ օգտագործում։
  •  Օպտիմալացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառուցվածքը։
  •  Երևանում  միավորվել է 2 հոգեբուժարան։
  •  ՀՀ ԱՆ ենթակայության 1 ՊՈԱԿ և 1 ՓԲԸ միավորվել են ՀՀ ԱՆ  այլ կառույցների,
  •  2 ՓԲԸ լուծարվել է։
  •  Կատարվել է ՀՀ աշխատակազմի և ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության կառուցվածքի փոփոխություն:
  •  Արդյունքում խնայվել է  1,8 մլրդ ՀՀ դրամ,  ազատվել՝ 40.000 քմ տարածք։

Բ. ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿ

4. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԻ, ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Նպատակը`

  •  Բուժման ելքերի և բուժսպասարկման որակի ապահովում, որի արդյունքում`

                 1)  որակի չափանիշների սահմանում,

                 2)  ապացուցողական բժշկության գերակայության, բժշկական

                      նույնական ծառայությունների ապահովում,

                 3)  բժշկի պաշտպանվածության ապահովում։

  • Նախատեսվել է 5 տարվա ընթացքում ունենալ 1150 կլինիկական ուղեցույց, պացիենտի վարման գործելակարգ և ընթացակարգ կամ տարեկան՝ 200 փաստաթուղթ:
  • 2017 թվականին միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանվել և տեղայնացվել է 320 կլինիկական ուղեցույց, պացիենտի վարման գործելակարգ և ընթացակարգ։ Դրանց մեծ մասը թվայնացվում է։
  • 2018 թվականին սահմանված 200-ից ավելի քան 40-ն արդեն իսկ պատրաստ է։

5. ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նպատակը`

  • Ազգային լաբորատոր համակարգի ձևավորում և զարգացում, որի արդյունքում`
  1. հանրային առողջապահական և կլինիկական  լաբորատոր  ծառայությունների կանոնակարգում միջազգային ժամանակակից մոտեցումներով,
  2. որակի արտաքին գնահատման ծրագրերի ներդրում,
  3. ռեֆերենս լաբորատորիաների ինստիտուտի ձևավորում։
  • 2017-2018 թվականներին Միջազգային փորձագետի խորհրդատվությամբ և համագործակցությամբ, ստեղծված մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ազգային լաբորատոր համակարգի գնահատում։
  • Մինչև 2019 թվականը նույն համագործակցությամբ կձևավորվի միջազգային առողջապահական կանոններին համահունչ համընդհանուր լաբորատոր ցանց,
  • 2018-2019 թվականներին կներդրվեն լաբորատոր որակի կառավարման և կենսանվտանգության համակարգեր,  լաբորատոր հետազոտությունների որակի արտաքին գնահատման ծրագրեր՝ կույր-թեստերի միջոցով,
  • Կխթանվի միջազգային լաբորատոր համագործակցությունը,
  • Գործող լաբորատորիաները տարին մեկ անգամ միջազգային հավաստագրում  կանցնեն։

6. ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Նպատակը`

  • Դեղերի օգտագործման վտանգների և վնասակար ազդեցության նվազեցում:
  • Հակամանրէային դեղերի անկանոն օգտագործման արդյունքում առաջացած կայունության հետևանքով մահացության նվազեցում:
  • Կեղծ և ժամկետանց դեղերի ներկրման և սպառման կանխում։
  • Արատավոր երևույթների` ի դեմս դեղերի նշանակման համար դրամական պարգևատրման պրակտիկայի կանխում:
  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մշակվել և շրջանառության մեջ է դրվել  ՀՀ կառավարության 13 որոշման նախագիծ, որից 6-ն ընդունվել է։
  • «Դեղերի մասին» ՀՀ օրենքից բխող դեղերի բաց թողնման կարգի  հիմքում դեղատոմսում դեղի հիմնական ազդող քիմիական նյութի նշումն է, որպեսզի հիվանդը կաշկանդված չլինի ըստ իր գրպանի ընտրություն կատարելու գործում:
  • Նոր կարգը միտված է կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։
  • Վերահսկողություն կսահմանվի դեղերի, հատկապես` հակաբիոտիկների  օգտագործման նկատմամբ։
  •  Շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժման արդյունավետությունը բարձրացնելու, դիաբետի հետագա բարդությունները կանխարգելելու նպատակով 2017 թվականին ձեռք է բերվել երկարատև ազդեցության ինսուլինային անալոգ Գլարգին դեղը։
  •  2017 թվականին հաստատվել է Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային (PIC/S) անդամակցությանն ուղղված ծրագիրը։ Դեղագործական տեսչությունների համագործակցության սխեմային  անդամակցումը կտա մի շարք հնարավորություններ, այդ թվում` Հայաստանի դեղարտադրողների կողմից արտադրանքի ազատ արտահանման խոչընդոտների նվազում։
  • 2018 թվականի ընթացքում կներդրվի էլեկտրոնային դեղատոմսը։

     Արդյունքում` 

Հայաստանը կունենամիջազգային արդի պահանջներին համապատասխան լաբորատոր համակարգ:

Գ. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

7. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Նպատակը`

  • անհատի առողջական վիճակի ամբողջական և ճշգրիտ վիճակագրություն՝ սկսած ծննդյան օրվանից,
  • բժշկական և առողջապահական բոլոր գործողությունների հաշվառման միջոցով կառավարչական որոշումների հնարավորություն։

        Համակարգի ամբողջական ներդրումը կհանգեցնի`

  • ծրագրային ապահովմամբ ախտորոշման,
  • ոչ անհրաժեշտ դեղերի նշանակման կրճատման,
  • առանց թղթաբանության բժշկության,
  • բժշկական սխալի նվազեցման։
  • 2017 թվականին համակարգն ինտեգրվել է բնակչության ազգային ռեգիստրին։ Ստեղծվել է բժիշկ-մասնագետների և բժշկական կազմակերպությունների ռեգիստր։
  • 2017 թվականի մայիսից պետական պատվերով իրականացվող և սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող բժշկական ծառայությունների վճարումներն իրականացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ ներբեռնված տվյալների համաձայն։
  • Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կրթական ծրագրերում ներդրվել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման և կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի մշակման ուսուցում։
  • 2018 թվականին համակարգն ինտեգրվել է շտապ օգնության էլեկտրոնային համակարգին։
  • Մշակվել են ուսումնական նյութեր առողջապահական համակարգի բոլոր օգտագործողների համար անվճար դասընթացներ կազմակերպելու նպատակով:
  • 2018 թվականին նախատեսվում է շուրջ 2000 համակարգչի ձեռք բերում, 15000 բուժաշխատողի ուսուցման մեկնարկ։

8. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՂԱԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Նպատակը`

  • Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակում առողջապահական ծառայությունների արդյունավետության և մատչելիության  բարձրացում,
  • Առաջնային օղակի բժիշկների հեղինակության և պատասխանատվության բարձրացում,
  • առկա միջոցներով ավելի մեծ արդյունքների ապահովում,
  • բժիշկների աշխատավարձի ձևավորման նոր մեխանիզմի ներդրում։
  • Մշակվել է Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման հայեցակարգ, համաձայն որի`

         1)  ԱԱՊ բժիշկը կցագրված 2000 բնակիչ սպասարկելու դեպքում կվարձատրվի ոչ պակաս 250 հազար դրամ, գումարած` ևս նույնքան վաստակելու հնարավորություն` ստացված բոնուսների հաշվին։

          2) Ֆիքսված աշխատավարձը կձևավորվի կցագրված բնակչության  կանխարգելիչ զննումներով (100% ընդգրկվածությամբ) և դիսպանսեր հսկողությամբ։

         3)     Բոնուսները կձևավորվեն չափելի արդյունքներով`

  • սպասարկվող բնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելում,
  • պատվաստումների ընդգրկվածության, ինչպես նաև ուռուցքային, սրտանոթային և թոքերի օբստրուկտիվ հիվանդությունների վաղ հայտնաբերման ցուցանիշներ,
  • ուռուցքային հիվանդությունների I-ին և II-րդ փուլերում հայտնաբերում,
  • թերապևտիկ հիվանդների 70-75%  դեպքերում առաջնային օղակում բուժում,
  • բուժման օպտիմալ արժեքի և տևողության ապահովում։
  • Մինչև 2018 թվականի ավարտը ԱԱՊ համակարգի բժիշկները կաշխատեն ամբողջովին էլեկտրոնային  առողջապահության համակարգով,
  • Լիովին կներդվեն ԱԱՊ օղակի կլինիկական ուղեցույցները և ընթացակարգերը,
  • Թերապևտիկ հիվանդների 75%-ի բուժումը կկազմակերպվի տնային պայմաններում կամ առաջնային օղակի ցերեկային ստացիոնարում,
  • Հոգեկան առողջության և պալիատիվ բժշկության գործառույթները կտեղափոխվեն ԱԱՊ օղակ։
  • Նախատեսվում է ԱԱՊ օղակում տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման ծառայությունների ամրապնդում և զարգացում։

9. ՀԵՊԱՏԻՏ Ց-ՈՎ 1,000 ՀԻՎԱՆԴԻ ԲՈՒԺՈՒՄ

  • Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված Սովալդի դեղով մեր երկրում իրականցվել է հեպատիտ Ց-ով 1,000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր։ Արդյունքները գոհացնող են։

10. ԿԱՏԱՐԱԿՏԻ ԱՆՎՃԱՐ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

  • Մշակվել և ներդրվել է «Առողջ աչքեր» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է 2017 թվականից տարեկան կատարել կատարկտի անվճար (ներառյալ ոսպնյակի արժեքը) հավելյալ 3000 վիրահատություն։

11. ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

  • Չինաստանի կառավարության հետ կնքված պայմանագրի շրջանակում 2018 թվականին Հայաստանին կտրամադրվի շտապօգնության 200 մեքենա, այդ թվում` ռեանիմոբիլներ։
  • 2017 թվականին ձեռք է բերվել շտապ բուժօգնության 10 մեքենա` հագեցված շտապ և անհետաձգելի բժշկական օգնության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Լեռնային բնակավայրերի համար նախատեսված մեքենաները սեփականության իրավունքով տրամադրվել են Սյունիքի, Գեղարքունիքի,  Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել