Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ՝ Աննա Հակոբյանի գույքն ու եկամուտները

Մայիսի 8-ին Ազգային ժողովում 59 կողմ և 42 դեմ ձայների համամասնությամբ ՀՀ վարչապետ է ընտրվել «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ սկսած 2012 թվականից, երբ նա ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր։

Այսպիսով, 2012 թվականին՝ պաշտոնը ստանձնելու՝ 2012 թ-ի մայիսի 29-ի դրությամբ, հայտարարագի համաձայն Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է  Hyundai Sonata 1.8 մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 1,3 միլիոն դրամ և 50 դոլար։ 

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են շուրջ 5 միլիոն 350 հազար դրամ, 200 դոլար, որը ստացվել է  3 եկամուտից՝ աշխատավարձից և երկու այլ եկամուտներից։

2012 թվականի տարեկան հայտարարգրից պարզ է դառնում, որ Hyundai Sonata 1.8 մակնիշի ավտոմեքենան առկա է եղել միայն հարկային տարվա վերջում և արժեցել է 13 միլիոն 600 հազար դրամ։

Փաշինյանի դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 49 ԱՄՆ դոլար։

Եկամուտները հարկային տարում կազմել է 16 միլիոն 264 հազար դրամ, որը ստցվել է 3 եկամուտից՝ աշխատավարձերից և ստացված փոխառությունից (վարկեր)։

2013 թվականի տարեկան հայտարարագրում Փաշինյանը հայտարարագրել է՝ որպես դրամական միջոց՝ 23 դոլար և եկամուտ՝  մոտ 3 միլիոն 300 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2014 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը հարկային տարվա սկզբում հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 8 միլիոն 350 հազար դրամ, որից վերադարձվել է 3 միլիոն 860 հազար դրամը, իսկ հարկային տարվա վերջում այն կազմել է 5 միլիոն 916 հազար դրամ։  Դրամական միջոցները կազմել են 1500 դոլար, իսկ եկամուտները՝ 4 միլիոն 790 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2015 թվականի տարեկան հայտարարագրում Փաշինյանը որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 5 միլիոն 916 հազար դրամ, որից վերադարձվել է 2 միլիոն 475 հազար դրամը, իսկ հարկային տարվա վերջում այն կազմել է 3 միլիոն 441 հազար դրամ։ Փաշինյանի եկամուտները 2015-ին կազմել են 7 միլիոն 706 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և միանվագ վճարներից։

2016 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 3 միլիոն 441 հազար դրամ, որից վերադարձվել է 2 միլիոն 882 հազար դրամը, իսկ հարկային տարվա վերջում այն կազմել է 1 միլիոն դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 2500 դոլար, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 421 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2017 թվականին Նիկոլ Փաշինյանը ընդգրկվեց նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում, և իր պարտականությունները ստանձնեց մայիսի 18-ին։

Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելու նոր հայտարարագրում նա նշել է Hyundai Sonata 2.4 մակնիշի ավտոմեքենա, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1800 դոլար, իսկ եկամուտը՝ 3 միլիոն 125 հազար դրամ, որը ստացվել է նվիրատվությունից կամ օգնության կարգով ստացված գույքից, դրամական միջոցներից։

2017 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում Նիկոլ Փաշինյանը որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել.

Նրա դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են շուրջ 800 հազար դրամ: Եկամուտները՝ շուրջ 8 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և նվիատվությունից:

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը 2012 թվականին ներկայացրած հայտարարագրում որպես հանձնած կամ ստացած փոխառություն է նշել 9000 դոլար, որը հարկային տարվա վերջում կազմել է 4,275 դոլար: Նրա դրամական միջոցները հարկային տարվա սկբում կազմել են 3 հազար 839 դոլար, իսկ հարկային տարվա վերջում՝ 7 դոլար: Եկամուտները կազմել են շուրջ 13.5 միլիոն դրամ, որը ստացվել է 5 աղբյուրից՝ աշխատավարձերից, շահաբաժնից, տված փոխառությունից և ապահովագրական հատուցումից:

2013 թվականին Աննա Հակոբյանը որպես դրամական միջոց է հայտարարագրել 3800 դոլար, իսկ որպես եկամուտ՝ 13 միլիոն 320 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և շահաբաժնից:

2014 թվականին պատգամավորի կինը որպես հանձնած կամ ստացած փոխառություն հարկային տարվա վերջում նշել է 750,000 հազար և 133 հազար դրամ: Նրա տարեկան եկամուտները կազմել են մոտ 14 միլիոն 360 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և շահաբաժնից:

2015 թվականին նա որպես փոխառություն է հանձնել 1 միլիոն 80 հազար դրամ, որից հարկային տարում վերադարձվել է կես միլիոնը, իսկ տարվա ավարտին այն կազմել է 1 միլիոն 275 հազար դրամ: Աննա Հակոբյանի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 2800 դոլար, իսկ եկամուտները՝ 5 միլիոն 460 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և միանվագ վճարներից:

2016 թվականին նա հարկային տարվա սկզբում որպես փոխառություն է հայտարարագրել 1,275,000 դրամ, որը հարկային տարվա վերջում չի եղել: Նրա դրամական միջոցները կազմել են 1000 դոլար, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 397 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և ստացված փոխառություններից:

2017 թվականին Աննա Հակոբյանը որպես հանձնած փոխառություն է ունեցել 1 միլիոն 300 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 300 հազար դրամ: Նրա դրամական միջոցները կազմել են 1000 դոլար, իսկ եկամուտները՝ 11 միլիոն 745 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ վարձակալության դիմաց տրված գումարներից և աշխատավարձերից:

Ներկայից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2017 թվականին, դեռևս պատգամավորական մանդատ ունենալու ժամանակ, հայտարարագրել է նաև իր 3 երեխաների՝ Արփիի, Շուշանի և Աշոտի հայտարարագրերը, որոնցից միայն Աշոտ Փաշինյանի հայտարարագրի մեջ որպես նվիրատվություն է նշվում 2347 եվրո:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել