Վարչապետի պաշտոնական կայքում՝ primeminister.am-ում արդեն Նիկոլ Փաշինյանի նկարն է

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում՝ primeminister.am-ում որպես վարչապետ է արդեն նշվել այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում 59 կողմ և 42 դեմ ձայների համամասնությամբ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը։

Այստեղ տեղադրված է նաև նրա կենսագրությունը։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել