Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն Գագիկ Ծառուկյանը հայտնեց, թե երբեք քաղաքականությունը չի ծառայեցրել իր նպատակին ու քաղաքականությունն իր համար բիզնես չէ, ու թե նրանք, ովքեր քաղաքականությունը ծառայեցնում են բիզնեսին, քաղաքականության մեջ չպետք է լինեն։
Այն դիտարկմանը, թե Սահմանադրությամբ է նախատեսված, որ պատգամավորը բիզնես չունենա, Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Եթե տեղյակ չեք, կարող եք կարդալ, Ամերիկայի պես երկիրը, որ առաջինն է աշխարհում, այսօր ո՞վ է իրենց նախագահը։ Կարող է Սահմանադրություն գրողը չի հասկացել, թե ինչ է գրել։ Բայց ես ասում եմ՝ Ամերիկայի պես երկրում Թրամփը եղել է շինարար, միլիարդատեր, այսօր երկրի նախագահն է, և այս ճգնաժամի ժամանակ Օբամայից ավելի արդյունավետ է կառավարում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/Iravabannet/videos/1232460526857030/