Այսօր «Հրապարակ» օրաթերթն, անդրադառնալով կադրային հնարավոր փոփոխություններին, նշել է, թե իբր
հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: