Այսօր ՀՀ խոհրդարանը կքննարկի Հայաստանի նոր վարչապետի ընտրության հարցը

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում կքննարկվի Հայաստանի նոր վարչապետի ընտրության հարցը։

Նշենք, որ խորհրդարանի 1/3-ի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունից հետո կկազմավորվի նոր կառավարությունը:

Սահմանադրության պահանջով՝ կառավարությունը պետք է կազմավորվի 15 օրվա ընթացքում:

Նշանակումից հետո 5 օրվա ընթացքում Վարչապետը Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը եռօրյա ժամկետում կատարի նշանակումները:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

Ազգային ժողովը կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին և Սահմանադրության համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապաԱզգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել