Պատգամավոր Արմեն Բաբայանի կենսագրությունը

Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Բաբայանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները: Պատգամավորների կենսագրությունները կներկայացվեն այբբենական կարգով:

Արմեն Բաբայանը ծնվել է 1972թ. հուլիսի 11-ին Արմավիրում (նախկինում՝ Հոկտեմբերյան):

1998թ. ավարտել է Երեւանի «Վարդանանց» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ:

1997-1999թթ. եղել է «Հայկոոպ» մանրամեծածախ բազայի առեւտրի բաժնի պետի տեղակալ, ապա` բաժնի պետ: 2000-2001թթ.՝ «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ  պահեստապետ, 2001-2002թթ.` արտադրամասի պետի տեղակալ: 2003-2012թթ. եղել է «Հոմենվե» ՍՊԸ գործադիր տնօրեն:  2004-2007թթ.` «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ ֆիրմային խանութների գծով փոխտնօրեն:  2007-2012թթ.՝ «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն

2012-2017թթ.՝  ԱԺ  պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: «Հայ  Յեղափոխական Դաշնակցություն»

Անկուսակցական:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել