Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Ազգային ժողովի պատգամավոր Նորա Առուստամյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները: Պատգամավորների կենսագրությունները կներկայացվեն այբբենական կարգով:
Նորա Առուստամյանը ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում:
2012թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն բաժինը: Լեզվաբան, միջմշակութային հաղորդակցության մասնագետ-խորհրդատու: 2014թ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան: Միջազգայնագետ: 2012թ. վերապատրաստվել է Քեմբրիջի լեզուների ակադեմիայում (Մեծ Բրիտանիա)։
2014-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը:
2017թ. մաիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ։