Նիկոլ Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին

Այսօր Ազգային ժողովում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նա և իր թիմը հիմա լուծում են վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետներ:

Նա նաև հայտարարեց, որ իր վարչապետ ընտրվելու պահից մենաշնորհներ չեն լինելու երկրում: Փաշինյանը ընդգծեց, որ նաև պետք է հետևեն, որպեսզի այս հայտարարությունների ֆոնին իրադրությունը չշարունակի նույնը մնալ:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցին, որը վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում է, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հիմա մենք լուծում ենք վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, մենք այսօր աշխատում ենք այդ խնդրի վրա: Բայց կառավարության կազմը, այսպես ասած՝ դեմքը, պետք է արտահայտի այն շունչը, որն այսօր կա ՀՀ-ում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել