«Սա է Փաշինյանի թիվ մեկ խնդիրը, որը նա պետք է իրականացնի». Էդմոն Մարուքյան

Այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում ընթացող ճեպազրույցի ժամանակ  Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հեղափոխության ընթացքում ձեռք բերված հաղթանակը պետք է դեռ արձանագրվի. «Մենք նյութականացված արդյունք դեռ չունենք: Վաղն ենք դա արձանագրելու: Եկեք դա արձանագրենք, շարժվենք առաջ»:

«Այստեղ բոլորի շահերից է բխում կայությունը, ռեֆորմները, հավասար հնարավորությունների արձանագրումը: Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան մեկ համոզմունք, որ կան հավասար հնարավորություններ և երաշխավորող իշխանություն, որ բոլորը հավասար պետք է մասնակցեն ընտրություններին: Սա է Փաշինյանի թիվ  մեկ խնդիրը, որը նա պետք է իրականացնի: Պետք է գնալ քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը՝ արտահերթ ընտրությունների միջոցով»,-նշեց Մարուքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել