Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի միասնական թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Դեմ է քվեարկել նաև Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները:
Սամվել Ալեքսանյանը ծնվել է 1968թ. օգոստոսի 19-ին Երեւանում:
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում:
2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի հաշվապահական հաշվառում եւ աուդիտ ֆակուլտետը: Տնտեսագետ:
1990թ. «Սանտեխարտադրում» գործարանում աշխատել է վարպետ, 1993թ.՝ մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ: 1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:
2003-2007թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 14 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում չի ընդգրկվել:
2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար մեդալով (2002թ.):
Ամուսնացած է, ունի յոթ զավակ: