Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Ազգային ժողովի պատգամավոր Արգամ Աբրահամյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները: Պատգամավորների կենսագրությունները կներկայացվեն այբբենական կարգով:
Արգամ Աբրահամյանը ծնվել է 1986թ. մայիսի 25-ին Արարատի մարզի Մխչյան գյուղում:
2008-2010թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, 2008թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:
2015-2017թթ. եղել է Արտաշատի քաղաքապետ:
2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալով (2015թ., Մայր աթոռ Ս. Էջմիածին):
Ամուսնացած է, ունի 2 զավակ: