Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ՝ ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնում է, որ ՖԻՖԱ 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության նկատառումներից ելնելով Ռուսաստանի Դաշնության որոշ քաղաքներում մայիսի 25-ից հուլիսի 25-ը գործելու է հատուկ ռեժիմ:

«ՀՀ քաղաքացիները ՌԴ այդ քաղաքներ մուտք գործելուց 24 ժ ընթացքում պետք է հաշվառվեն ՌԴ ՆԳ նախարության համապատասխան տարածքային մարմնում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել