Վարչապետի պաշտոնում թեկնածուին ներկայացնելու իրավասությունը վերապահվել է Լենա Նազարյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում թեկնածուին ներկայացնելու իրավասությունը վերապահվել է «Ելք» խմբակցության և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանին:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին, ԱԺ հատուկ նիստի ընթացքում ձայների 45 կողմ, 55 դեմ  համամասնությամբ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ: Այդ ժամանակ թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկ այլ անդամ, Արարատ Միրզոյանը:

Վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 8-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում՝ 12:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել