Ոստիկաններ էին բերել, ուզում էին մեզ վախեցնեին, որ չար չպահեինք. դպրոցական

Ինչպես հայտնել էինք, այսօր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հանրակրթական դպրոցում աշակերտներն ու ծնողները բողոքի ակցիայի էին կազմակերպել ընդդեմ տնօրեն Ռուզաննա Ազիզյանի և պահանջում են նրա հրաժարականը:  Բողոքի ցույց անողները բարձրաձայնում են դպրոցում աշկարետների հանդեպ ուսուցիչների կողմից բռնությունների, դրամահավաքության և այլ խնդիրների մասին:

Քիչ առաջ դպրոցից մեր թղթակիցը հայտնեց, որ դպրոց են ժամանել ոստիկաններ: Նրանցից մեկը քաղաքացիական հագուստով էր և ասաց, որ ազգանունը Զոհրաբյան է, ոստիկանության տվյալ տարածքային բաժնի պետն է:

Լրագրողների հետ զրույցում աշխակերտներից մեկըմ պատմեց, որ օրեր առաջ էլ դպրոց ոստիկաններ են եկել, դպրոցի դահլիճում հանդիպել են իրենց ու հորդորել՝ խելոք մնալ: Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել