Գևորգ Կոստանյանը՝ Էմիլ Բաբայանի Սահամանադրական դատարանի դատավորի թեկնածու լինելու և քվորում ապահովելու մասին

Այսօր՝ մայիսի 4-ին Ազգային ժողովում գաղտնի քվեարկություն էր ընթանում՝ Էմիլ Բաբայանին Սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու հարցով։

Նշենք, որ նրա թեկնածությունը առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից, ով 2017 թվականից Արցախի նախագահի խորհրդականն է:

ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը ներկայացրեց, թե ինչու է բազմաթիվ երիտասարդների կազմից առաջադրվել հենց Էմիլ Բաբայանի թեկնածությունը։ Կոստանյանը հատկապես առանձնացրեց Էմիլ Բաբայանի ուսումը, իրավական գիտելիքները, Ղարաբաղյան կոնֆլիկտի մասին իրավագիտական ուսումնասիրությունները, մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած աշխատանքը և այլն։

Պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 54 պատգամավոր, որից 51-ը կողմ է քվեարկել Էմիլ Բաբայանի թեկնածությանը, 3-ը՝ դեմ. «Այսպիսով, սահմանադրական դատարանի դատավոր չընտրվեց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել