«Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ». Սամվել Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու մասին

Այսօր՝ մայիսի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, անդրադառնալով մայիսի 8-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությանը, նշել է. «Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ»,-հայտնում է aysor.am-ը:

Հարցին, թե արդյո՞ք խմբակցությունն է պարտադրել կողմ քվերակել, Ալեքսանյանն ասաց. «Ինձ ոչ մի տեղից ոչ մի բան չեն ասել: Ես ժողովրդի թեկնածուի կողմից եմ, էլ ինչ ասեմ»:

ՀՀԿ-ական պատգամավորը խուսափում էր Նիկոլ Փաշինյանի անունը տալուց. «Վայ, մամա ջան: ժողովրդի թեկնածուն ո՞վ ա, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում ինձնից»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել