Մայիսի 2-ին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Պողոսյանի վրա»: