Ազգային ժողովի «Ելք» դաշինքը չի մասնակցելու Սահմանադրական դատարանի դատավորի ընտրություններին: Այս մասին հայտնեց խմբակցության քարտուղար Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը նույնպես հայտնել էր, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու ընտրությանը:
Հիշեցնենք, որ ՍԴ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Էմիլ Բաբայանը: