Մահացել է բանկի վրա հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանը

«Ավաղ, բժիշկներին չհաջողվեց փրկել ավազակային հարձակում կատարածի արձակած գնդակից հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացավ։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- այս մասին քիչ առաջ հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր զինված հարձակում է կատարվել HSBC բանկի վրա, ինչի հետևանքով բանկի մեկ աշխատակից զոհվել է, մեկը՝ վիրավորվել:

Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել