Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ հանցագործության կատարման համար կասկածվող անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Դեպքի հանագամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: