«Կարդացի և ընդունեցի ի գիտություն». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իրենք բաց են լինելու քննարկումների համար:

Նրա խոսքով՝ եթե լինի անհրաժեշտություն, ապա պատգամավորը կհանդիպի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Փաշինյանը նշեց, որ կարդացել է առաջին նախագահի հայտարարությունը. «Կարդացի և ընդունեցի ի գիտություն»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ առաջին նախագահը հայտարարություն էր տարածել, որ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով, հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին և Աղվան Վարդանյանին ներկայացվող պահանջը հակասահմանադրական է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել